Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Նոր հաղորդաշար պատգամավորների համար`«Խրճիթ ընթերցասրահ»

Նոր հաղորդաշար պատգամավորների համար`«Խրճիթ ընթերցասրահ»
10.06.2015 | 23:19

«Պարոն Սահակյան, քանի որ այսօր հարց ու պատասխանի օր է, ես մի խնդրանք ունեմ: Ինչ Հովիկ Աբրահամյանը նշանակվել է վարչապետ, ես որևէ հարց չեմ կարողացել տալ, ինչն ամենևին ցանկության բացակայությամբ չի բացատրվում, այլ ի հայտ եկած էպիստորյալ ժանրով, որը մեծամասնության մեջ ի հայտ է եկել,- այսօր մինչ խորհրդարանի բուն աշխատանքներին անցնելը խոսնակին դիմելով, ասաց Ալեքսանդր Արզումանյանը`հորդորելով,-Աստված տվել չի խնայել, բոլորս էլ հեռուստաալիք ունենք, բացեք հաղորդաշար` «Խրճիթ ընթերցասրահ», տարեք ձեր նամակները, կարդացեք, իրար պատմեք, չափածո գրեք, բայց մենք հարց տանք»: Հետո խորհրդարանում ծավալվեց բուռն բանավեճ Ալիկ Արզումանյանի և ՕԵԿ խմբակցության անդամների միջև:

Նախ՝ Հեղինե Բիշարյանը կոչ արեց աշխատող պատգամավորների հասցեին պիտակավորված արտահայտություններ չհնչեցնել: «Եթե նման ոճով պետք է խոսեն պատգամավոր գործընկերները մեկը մյուսի հասցեին, ապա դրան տեղ կա՝ դահլիճից դուրս»: Նրան շարունակեց գործընկերը` Մհեր Շահգելդյանը. «Բավական է սովորեցնել, թե ով ինչպես պետք է ձևակերպի իր քաղաքական մոտեցումները»: Տեղից սկսեց գոռալ նաև Արզումանյանը. «Խելոք մնա, թե չէ ականջներդ կկտրեմ, Մհեր»: Կրքերն այնքան թեժացան, որ գործին խառնվեց իշխանությունը և ընդդիմությանը բաժանեց: «Ես խնդրում եմ պատերազմը վերջացրեք: Մի րոպե լուռ մնացեք, նորից ենք քվեարկում: Միշտ ընդդիմությունն ու իշխանությունն են կռվում, էսօր ընդդիմությունն է կռվում, մեզ հետ կռվեք, գործ չունեք իրար հետ»,- ասաց Գալուստ Սահակյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1728

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ